Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկած յոթ հայ մարզիկներից հինգն արժանացավ մեդալների:
Նախ, բրոնզե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Մինաս Մադոյանն ու 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը, իսկ Ռոզա Խաչատրյանը /52 կգ/, Ջիվան Ղազարյանը /48կգ/ և Հովհաննես Ալեքսանյանը /60կգ/ հաղթելով բոլոր գոտեմարտերը՝ հասան եզրափակիչ: Միայն ափսոս, որ երեքն էլ պարտվեցին ու բավարարվեցին արծաթե մեդալներով:
Վաղվա` հոկտեմբերի 13-ի մրցումներում հանդես կգա ևս յոթ հայաստանցի սամբիստ: Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 14-ին:
Հայ սամբիստները մեկ օրում նվաճեցին հինգ մեդալ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա