Լրահոս

13.10.2012 09:35


Վարդան Մինասյան. «Մենք ցուցադրեցինք այս տարվա լավագույն խաղերից մեկը, եթե ոչ լավագույնը»

Վարդան Մինասյան. «Մենք ցուցադրեցինք այս տարվա լավագույն խաղերից մեկը, եթե ոչ լավագույնը»

Հայաստան-Իտալիա խաղից հետո Հայաստանի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողներից հարցերին։ Ի դեպ,  Երևան ժամանած իտալացի երեք տասնյակից ավել իտալացի լրագրողներից միայն մեկն էր Պրանդելիի ասուլիսից հետո մնացել Վարդան Մինասյանի ասուլիսը լուսաբանելու։

– Շնորհավորում եմ Իտալիային հաղթանակի համար: Խաղից հետո դժվար է խոսելը: Այսօր մենք ցուցադրեցինք այս տարվա լավագույն խաղերից մեկը, եթե ոչ լավագույնը: Երկրորդ խաղակեսում մենք լավ սկսեցինք ու հաղթելու էր այն թիմը, որն առաջինը կհասներ հաջողության: Ես տղաներին էլ ասացի` գոհ եմ: Մի մոռացեք, որ սա Իտալիան է: Տակտիկապես իրենք շատ գրագետ են, ինչի մասին նույնիսկ Իսպանիայի մարզիչ Դել Բոսկեն է ասում: Այսօր թիմն իրոք լավ է խաղացել: Տխուր տրամադրությունը նրանից է, որ մենք զգում էին, որ կարող ենք հաղթել, բայց պարտվեցինք,– հարցուպատասխանից առաջ ասել է Մինասյանը։

- Արդյոք Մանուչարյանը Սարկիսովից լա՞վ մարզավիճակում էր։

 - Այն փոփոխությունները, որոնք արեցինք, նախօրոք մտածել էինք: Փոխարինումն արդարացված էր: Մանուչարյանը մարզումների ժամանակ լավ էր զգում իրեն:

 - Պաշտպանությունից գո՞հ եք:

 - Իհարկե, ուշադրության պակաս կար: Առաջին գոլը չեմ կարող ասել, թե կար 11–մետրանոց, թե ոչ, իսկ մյուս 2 գոլերը պաշտպանության կենտրոնում եղած սխալների արդյունք են:

 - Խաղից առաջ ասում էիք՝ մի դիրք կա, որտեղ դեռ ընտրության առաջ եք: Արդոք ձախ պաշտպանի՞ դիրքն էր:

 - Այո, ձախ պաշտպանի դիրքն էր: Ես չեմ առանձնացնում պաշտպանության խաղացողներին: Պաշտպանությունը սկսվում է Յուրա Մովսիսյանից:

  - Կա՞ր ինչ-որ բան, որ այսօր խանգարեց:

 - Ոչ, տղաները շատ անկաշկանդ էին: Սա շատ հեռանկարային թիմ է: Եկենք չշտապենք վազել, թե չէ կընկնենք:

Այս խորագրի վերջին նյութերը