Լրահոս

12.10.2012 17:32


Ոստիկանության տեսանյութը ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին (տեսանյութ)

Ոստիկանության տեսանյութը ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին (տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել և տեսանյութ տեղադրել.
«Համակեցության կանոնները պարտադիր են բոլորիս համար, իսկ հասարակությունը հավասարների միություն է: Այս անքննարկելի իրողությունն ընկալվում և ընդունվում է բոլորի կողմից, չհաշված որոշ բացառությունների, որոնք իրենց հենց այդպիսին` բացառություն էլ համարում են` հավասարների մեջ բացառիկ, օրենքի հանդեպ` արտոնյալ, մարդացուցակում` առանձնակի` իրենց սպասավորներով, ավտոշարասյուներով, անկարգությամբ: 
Սոցիալական հիվանդության տեսակ է, անշուշտ, և կարող է բուժվել միայն հիվանդի ցանկության դեպքում: Բայց, ցավոք, ոչ բոլորն են այդպիսի կամք դրսևորում` չգիտակցելով, որ ինքնադրսևորման ճանապարհը բարեկրթությունն է, խոնարհությունը, հավասարությունը: 
Ապագա ունի միայն հավասարների հասարակությունը, հավասարների երկիրը: Եվ նույն հասարակությունը չի հանդուրժի այս սկզբունքը մերժողներին, իսկ համառողները կարժանանան համապատասխան վերաբերմունքի ու պատասխանատվության»:
 

Այս խորագրի վերջին նյութերը