Լրահոս

12.10.2012 15:28


Նույնիսկ ամենափորձառու տղամարդկանց համար դժվար է տարբերել արհեստական կուսաթաղանթը բնականից

Նույնիսկ ամենափորձառու տղամարդկանց համար դժվար է տարբերել արհեստական կուսաթաղանթը բնականից

Սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է տարածված տեղեկությունները, որ Հայաստան արհեստական կուսաթաղանթ է ներկրվում։

–Բայց ոչ այդքան շատ, թե չէ կարելի է պատկերացնել, որ Հայաստանում կուսաթաղանթով աղջիկներ չեն մնացել: Դժվար թե այդքան շատ արհեստական կուսաթաղանթների կարիք լինի Հայաստանում,-ասել է նա։

Կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունը Հայաստանում արժե մինչև 150 հազար դրամ և նույնիսկ ամենափորձառու տղամարդկանց համար դժվար է տարբերել արհեստական կուսաթաղանթը բնականից։

–Ամիսը մեկ-երկու անգամ մեզ մոտ սկեսուրները հարսներին բերում են, թե՝ հլը սրան նայի, աղջի՞կ է։ Իրոք տհաճ է։ Տղաներն էլ խեղճ-խեղճ կանգնած նայում են, թե մայրն ինչ է անում,-ասել է բժիշկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը