Հոկտեմբերի 11-ին Սիրիայում զոհվել է ավելի քան 210 մարդ, որից 87-ը զինվորներ են, 64-ը՝ զինյալ ապստամբներ, իսկ 59-ը՝ խաղաղ բնակիչներ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ այդմ՝ նախօրեին մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ: Արյունալի բախումներ են տեղի ունեցել նաև երկրի հյուսիսում գտնվող Մահարեթ-ալ-Նուման քաղաքում:
Հիշեցնենք, որ Սիրիայի տարբեր շրջաններում արդեն տևական ժամանակ ծայր առած ներքաղաքական ճգնաժամը վեր է ածվել լայնածավալ քաղաքացիական պատերազմի: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ բողոքի գործողությունների մեկնարկից առ այսօր Սիրիայում սպանվել է մոտ 20 000 մարդ:
Սիրիայում մեկ օրվա ընթացքում 210 մարդ է զոհվել