Իրադարձությունների զարգացումներից արդեն ամիսներ անց, երբ Օսկանյանի «գործն» աստիճանաբար միջազգային երանգավորում է ստանում, Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները, ճտերին կորցրած թխսի պես, սկսել են պատեպատ տալ իրենց ու իրար կրկնելով հայտարարել, թե իրավական գործընթացները չի կարելի քաղաքականացնել:
Եթե ԱՄՆ դեսպանի մակարդակով մտահոգություն է հայտնվում, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ հետապնդումները նախագահական ընտրությունների նախօրյակին անհանգստացնող են, ուրեմն մի բան գիտեն, չէ՞: Ինչու՞ օրինակ բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանները թալանողների անգրագետ ձերբակալումներից կամ «Հարսնաքարի» ողբերգությունից հետո, երբ ԱԺ պատգամավորը հրաժարվեց մանդատից, միջազգային կառույցներն ու օտարերկրյա ներկայացուցչությունները նման հայտարարություն չարեցին: Որովհետև, ի տարբերություն մեր «թխսերի», նրանք իրավականի, քրեականի ու քաղաքականի սահմանները հստակ գիտեն: Հստակ գիտեին դա մարտի 1–ի իրադարձությունների ու դրանց հետևած զանգվածային ձերբակալությունների ժամանակ ու դրա համար էլ Սերժ Սարգսյանին չէին շնորհավորում (ԱՄՆ մասնավորապես) երկրի նախագահի մակարդակով: Գիտեին ու դադարեցվեց «Հազարամյակի մարտահրավերների» հետագա ֆինանսավորումը և այլն:
Բնականաբար մեր երկրում ԱՄՆ (և ոչ միայն) դեսպանները քաղաքական մտահոգություններ կարող են արտահայտել տարբեր դրդապատճառներով ու տարբեր հանգամանքներում, որքանով որ դա համընկնում է իրենց երկրի ու ազգային շահերին: Սակայն Օսկանյանի դեպքը այս շարքում ուղղակի չի տեղավորվում, քանի որ հենց առաջին օրվանից պարզ էր ու բարձրաձայնվում էր, որ այստեղ լուրջ քաղաքական բաղադրիչ կա և դա հաշվի չառնել չի կարելի: Այդ կապակցությամբ ԱԺ քննարկումներն ու հետագա քվեարկությունը խոսքերիս լավագույն ապացույցն են, և ահա թե ինչու:
Չի կարող պատահել այնպես, որ ԱԺ երկու իշխանական խմբակցություններից որևէ մեկի որևէ մի պատգամավորի մոտ հարց կամ տարակուսանք չառաջանար «դեմ» քվեարկելու համար: Քվեարկության մասնակցության ու արդյունքների մակերեսային հետազոտությունն անգամ բավարար է պնդելու, որ Օսկանյանի գործը քաղաքական դրդապատճառներ ունի:
Նույն քվեարկության օրը Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մի ուշագրավ նախադասություն արտասանեց. «Ինչու՞ եք կարծում, որ ամեն ինչ պետք է միայն վատ վերջանա»: ԱԺ նախագահը երկրի գլխավոր դատախազի դիմումով ԱԺ պատգամավորին անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ հարցն օրակարգ ընդգրկելուց առաջ պետք է որ, գոնե հետաքրքրությունից դրդված, ծանոթանար մեղադրանքներին ու դրանց հիմքերին: Այստեղից հետևություն, որ ԱԺ նախագահը, վստահաբար նաև «կողմ» քվեարկողների մեծ մասը չեն վստահում բերված փաստարկներին ու կասկածում են «վատ» ելքին: Չի բացառվում` նաև քաղաքական նկատառումներով:
Իրեն հարգող ցանկացած երկրի ցանկացած պատգամավոր նման դեպքերում չափազանց պատասխանատու որոշում պետք է կայացներ, բայց ոչ մի դեպքում Հայաստանի կոալիցիոն «կոլխոզի» առաջավոր «մեխանիզատորներն» ու «կթվորուհիները», որոնք վաղուց արդեն սովոր են, որ իրենց կուսակցական ղեկավարը հերթական ավտոկայանատեղի «շլագբաումի» բացման հանդիսավոր արարողության ժամանակ կասի, որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Կասի ու բոլորն իրենց թեթևացած կզգան, բացի շարքային հայաստանցիներից ու արտերկրի սոցիալական ճամբարներում Հայաստանի լավ օրերին սպասող մեր արտագաղթած հայրենակիցներից, որոնց համար մեր նախագահի ու կառավարության ամեն մի կատարած ու հետո նոր միայն գիտակցած սխալից հետո լավ օրերի, արժանապատիվ կյանքի, ժողովրդավարության ու քաղաքակրթության տեսլականը տարիներով ուշանում է: Ամեն մի այդպիսի «անմեղ» սխալից հետո մեր երկրի միջազգային վարկը գլորվում է մի քանի աստիճան, մեր երկիրն ավելի է մոտենում «թուքմենբաշիական» բարքերին:
Առջևում քաղաքական լուրջ պայքար է գծագրվում և իշխանական ճամբարը միջոցների մեջ տարբերություն չի դնում արդեն այսօրվանից: Այո՛, Օսկանյանի նկատմամբ նախագահական ընտրություններից առաջ քաղաքական հետապնդում է սկսվել, որն իր սուր ծայրով ուղղված է այսօրվա իշխանությունների դեմ լուրջ հայտ ներկայացնող քաղաքական ուժերին: Այո՛, Հայաստանում օրենսդրությունը կիրառվում է ընտրովի ու միայն իշխանական կլանի շահերի ոլորտում: Այո՛, այսպիսի քաղաքական հետապնդումները շարունակական կդառնան ու ավելի լայն ընդգրկում կստանան, եթե հիմա բոլոր իրավասու մակարդակներով դրան համապատասխան գնահատական չտրվի:
Սայթաքում քաղաքականի ու իրավականի նուրբ սահմանին

Էդուարդ Սարիբեկյան