ԵՀՄՖ նախագահ. «Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան դիվանագիտական բարձր մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօրվա ասուլիսին հայտարարել է, որ Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ դիվանագիտական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Այսպես, Գրիգորյանը կոնկրետ օրինակ է բերել թուրք դիվանագետի։ Սլովակիայում 2009թ. ընդունված քրեական օրենսգրքի հավելվածի համաձայն՝ ի թիվս մարդկության դեմ գործած ոճիրների՝ ցեղասպանության, հոլոքոստի մերժման դեպքում, քրեական պատիժ է հասնում: Եթե անգիտակցաբար է կատարված մերժումը, մինչև երեք տարի ազատազրկում է սպասվում, իսկ եթե գիտակցաբար, 5 տարի:
–Այս հոդվածն ինձ հնարավորություն ընձեռեց պատասխանատվության ենթարկել Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլան Ուլուտեկին,-ասել է ԵՀՄՖ նախագահը՝ հավելելով, որ թրքուհի դեսպանը հոդված էր գրել, թե Հայոց ցեղասպանության մասին խոսելիս պետք է զգույշ լինել: Գրիգորյանը ներկայացրել է արդյունքները, ըստ որի՝ դատարանը որոշել էր թուրք դեսպանուհու նկատմամբ պատիժ կիրառել, որից հետո դեսպանուհին հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության մասին ոչինչ չի ասել:
–Սա նշանակում է, որ նա ընդունել էր ցեղասպանության փաստը: Դրանից հետո մենք նամակ գրեցինք Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուին՝ շնորհակալություն հայտնելով, և հայտարարելով, որ մենք ընդունում ենք, որ պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան դիվանագիտական բարձր մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը,– իր միտքը հիմնավորել է Գրիգորյանը։
Բանախոսը լրագրողներին հայտնել է նաև, որ նմանօրինակ հայց էլ ներկայացրել Ադրբեջանում Սլովակիայի դեսպանի դեմ, ով, ըստ նրա, կաշառվելով ադրբեջանական նավթադոլարներով, հայտարարել էր, թե Սլովակիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք չկա.

–Սկսել ենք գործընթացը, և այն ընթացքի մեջ է։
7or.am