Մեքսիկայում պիցայի առաքչին սպանել են պատվերն ուշացնելու պատճառով
Մեքսիկայում պիցա պատվիրած տղան և աղջիկը առաքչին սպանել են նրա համար, որ նա, իրենց կարծիքով, չափազանց ուշ է պիցան բերել։ Այս մասին տեղեկացնում է «Espanol UPI» գործակալությունը:
Հոկտեմբերի 11-ին իշխանությունները ձերբակալել են սպանության կասկածյալներին, ովքեր արդեն ընդունել են իրենց մեղքը: Նրանց հեշտությամբ են հայտնաբերել, որովհետև հասցեն հայտնի էր արագ սննդի ռեստորանին, որտեղից էլ իրականացվել էր պատվերը: Այնուամենայնիվ, կալանման ժամանակ 22-ամյա երիտասարդը սկսել է կռվել ոստիկանության աշխատակիցների հետ, իսկ նրա ընկերուհին փայտով հարվածել է օրենքի աշխատակցին:
Զոհվածի և մարդասպանների անունները չեն հայտնում: Հայտնի է միայն, որ տղամարդը մահացել է պարանոցին հասցված դանակի հարվածներից: Նրա մարմինը հայտնաբերվել է աղբանոցում` սպանությունից երկու օր անց: