Հարուցվել է քրեական գործ` դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, պաշտոնեական, ինչպես նաեւ կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2009-2012թթ. ընթացքում Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները ՍՊ ընկերության կողմից կատարվել են քաղաքաշինական նորմերի եւ կանոնների խախտմամբ:
Պարզվել է նաեւ, որ կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական, իսկ հիմնանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ՍՊ ընկերության աշխատակիցները` առեւտրային կազմակերպության ծառայողի լիազորությունները, ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը, հիմնանորոգման աշխատանքների` պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին համապատասխան եւ պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ: Արդյունքում` պետությանը պատճառվել է էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ եւ 308-րդ հոդվածների 2-րդ մասերով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: