Լրահոս

12.10.2012 18:05


Գողության պահին վայր է ընկել

Գողության պահին վայր է ընկել

Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.45-ին, Վանաձորի «շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթնային շրջանի ենթամաշկային հեմատոմա` ձախից, աջ դաստակի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնություն են ցույց տվել 1952 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Շահումյան գյուղի դպրոցում վայր ընկնելու հետևանքով:

Պարզվել է, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սերգեյ Ս.-ն, գողություն կատարելու նպատակով, պատուհանը բացելով, մուտք է գործել հիշյալ դպրոց, որտեղ բռնվել է  գիշերային պահակի կողմից և իր կամքից անկախ, գողությունը ավարտին չի հասցրել:
Նշանակվել է դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը