Լրահոս

12.10.2012 11:17


Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմել է ՀՀ կառավարությանն ու «ՏԱՆԳՈ» ընկերությանը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմել է ՀՀ կառավարությանն ու «ՏԱՆԳՈ» ընկերությանը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակել է Ասոցիացիայի հետևյալ դիմումը

«Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան» համամիտ է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, հարգարժան պարոն Վազգեն Մանուկյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքը որակում է որպես քաղաքական սխալ:

Պատմական փորձի և արդի հայկական իրականության ուսումնասիրության հիման վրա Ասոցիացիան համոզմունք է հայտնում, որ Հայաստանում ու Սփյուռքում ապրող և ի պատասխան ցեղասպանության ու դրա կրկնման սպառնալիքի իր անկախ պետությունը կերտող հայ ազգի համար պետականության խորհրդանիշները ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևոր-մշակութային առումներով նույնացվում են հայոց պետականության հետ: Նման պարագայում լրացուցիչ գործոն է դառնում «ոչ միայն հացիվ» կենսական սկզբունքը, որով նա բազմադարյան պատմության ընթացքում հաշվեկշռել է իր հեռատես պրագմատիզմը: ՈՒստի Հայաստանի պետական մարմինները և պաշտոնատար անձինք, ինչպես նաև ազգի հեղինակավոր ներկայացուցիչները կոչված են իրենց գործունեությունն իրականացնելու տվյալ գերակայությունների հաշվառմամբ:

Ազգային պետության քաղաքական կենտրոնը խորհրդանշող Հանրապետության հրապարակի կարգավիճակը Հայաստանի քաղաքացիների, Սփյուռքի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տեսակետից առաջին հերթին զուգորդվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արտաքին գործերի նախարարության հետ:

Վերը նշվածի հաշվառմամբ` Ասոցիացիան դիմում է.

-          «Տանգո» ընկերության սեփականատեր, հայրենասեր և բարերար, հարգարժան պարոն Է. Էռնեկյանին` հորդորելով վերագնահատել իրավիճակն ու հրաժարվել Արտաքին գործերի նախարարության շենքը գնելու և այն հյուրանոցի վերածելու ծրագրից,

-          Հայաստանի Հանրապետության Կառավարությանը` ի դեմս վարչապետ, հարգարժան պարոն Տ. Սարգսյանի չեղյալ համարել Արտաքին գործերի նախարարության շենքը վաճառելու մասին որոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը