Լրահոս

12.10.2012 10:52


ԱԱԾ-ն ձերբակալել է Իրանի քաղաքացուն

ԱԱԾ-ն ձերբակալել է Իրանի քաղաքացուն

Ս/թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1955թ. ծնվ. Շահլայի Համիդ Ջալալը: 

Վերջինիս ուղեբեռի զննման արդյունքում ճամպրուկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 4,2 կգ ափիոն տեսակի թմրանյութ:

Շահլայի Համիդ Ջալալը ձերբակալված է, փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

 

Այս խորագրի վերջին նյութերը