Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 22։04-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի–Բավրա ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 32 ԼՍ 704 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդ` ՌԴ քաղաքացի, 1988թ. ծնված Ալեքսանդր Սադչիկովն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Սադչիկովին և տեղափոխել Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն, այնուհետև` ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Մեքենան շրջվել է