Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակը «գերեզմանոցից» դուրս է եկել. նախագահի մասին նրա հարցազրույցից նախարարը խիստ վատ է զգացել
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը աշխատանքիցդուրս է եկել։ Այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում նա հետևյալ գրառումն է կատարել.
Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակը «գերեզմանոցից» դուրս է եկել. նախագահի մասին նրա հարցազրույցից նախարարը խիստ վատ է զգացել
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը աշխատանքից դուրս է եկել։ Այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում նա հետևյալ գրառումն է կատարել.
«Վերջապես դուրս եկա գերեզմանատնից, որ կոչվում է ՀՀ բնապահպանության նախարարություն»։
Պեպանյանը նաև մանրամասնել է. «Այդ ճահիճում էլ մնալ չէր լինում: Ողջ նախարարության հետ սպասում էի ԱԺ ընտրություններին: Քանի որ կառավարության փոփոխություն չեղավ, մնալս արդեն անիմաստ էր: Շուտ էի դուրս գալու, բայց քանի որ նախագահի մասին իմ մի հարցազրույցից նախարարը խիստ վատ էր զգացել և մտահոգվելով, թե վերևից կզանգեն իրեն ու կհանդիմանեն, ազատման դիմումս էր պահանջում, ապա նրա պահանջը չբավարարելու համար հարկադրված երկուսուկես ամիս մնացի այնտեղ»։
Այժմ նա մտադիր է քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամ հիմնել։
7or.am