Լրահոս

12.10.2012 09:53


Ժիրինովսկին առաջարկում է ՌԴ դեսպանին Թուրքիայից հետ կանչել

Ժիրինովսկին առաջարկում է ՌԴ դեսպանին Թուրքիայից հետ կանչել

Ռուսաստանի Լիբերալ ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Անկարայում Մոսկվա-Դամասկոս չվերթի հետ կապված սկանդալի պատճառով հետ կանչել Թուրքիայում ՌԴ դեսպանին և հետ ուղարկել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանին։ Այս մասին տեղեկացնում է «RBC»-ն:

«Թվիթեր»–ում այս առաջարկը հնչեցնելուց հետո Ժիրինովսկին ասել է, որ թուրքերը անցնում են ողջամտության բոլոր սահմանները:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան Ռուսաստանից Սիրիա թռչող օդանավին «F–16» կործանիչների միջոցով պարտադրել էր վայրէջք կատարել Անկարայում: Մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո թուրքերը բաց էին թողել օդանավը, սակայն առգրավել էին որոշ արկղեր՝ դրանք ներկայացնելով որպես «ռազմական բեռ»:

Այս խորագրի վերջին նյութերը