Քաղաքական

12.10.2012 08:48


Շարմազանով. «Ծառուկյանին կողմնորոշվելու համար ժամկետ տալու մասին խոսակցություններն աբսուրդ են»

Շարմազանով. «Ծառուկյանին կողմնորոշվելու համար ժամկետ տալու մասին խոսակցություններն աբսուրդ են»

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ մինչև տարեվերջ ՀՀԿ-ն արտահերթ համագումար կհրավիրի և կհայտարարի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին:

Շարմազանովը նաև ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև գաղտնի հանդիպումներ չեն եղել, իսկ Ծառուկյանին կողմնորոշվելու համար ժամկետ տալու մասին խոսակցություններն աբսուրդ են։

Դրանք իրականությունից հեռու են, բնականաբար, հանդիպում կարող է լինել, քանի որ Գագիկ Ծառուկյանը որպես Ազգային անվտանգության  խորհրդի անդամ  է։ Բայց որևէ մեկը որևէ մեկի առաջ ժամկետներ չի դրել, գաղտնի պայմանավորվածություններ չկան,–ասել է Շարմազանովը և ավելացրել, որ նախագահական ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ի տեսակետը նրանց խնդիրն ու մենաշնորհն է, և ինչպես նրանք են հայտնել, երբ ժամանակը գա, այդ մասին կհայտարարեն:

ՀՀԿ նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա չի եղել։ Նրա մամուլի խոսնակն ասել է՝ հարգելի պատճառներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը