Լրահոս

12.10.2012 09:29


Հայտնաբերվել է Հուլիոս Կեսարի սպանության ճշգրիտ վայրը

Հայտնաբերվել է Հուլիոս Կեսարի սպանության ճշգրիտ վայրը

Իսպանացի հնագետ Անտոնիո Մոնտերեսոն Հռոմի Արջենթինա հրապարակում բետոնե սալիկ է հայտնաբերել, որը, գիտնականի խոսքով, տեղադրվել է Հուլիոս Կեսարի խորթ որդու՝ Օկտավիանոս Օգոստոսի կողմից Կեսարի սպանության վայրում: 

Ըստ գիտնականի՝ սալիկը տեղադրված է սենատի շենքի այն մասում, որտեղ գտնվում էր Կեսարի բազկաթոռը։ Հենց դրա վրա էլ մ.թ.ա. 44 թվականի մարտի 15-ին նա սպանվել էր դավադիրների կողմից՝ ստանալով դաշույնի մեկ տասնյակից ավելի հարվածներ։ Անտոնիո Մոնտերեսոն նշել է, որ նշված բետոնե սալիկը տեղադրվել է Կեսարի սպանությունից մի քանի տարի անց։

Այս խորագրի վերջին նյութերը