Լրահոս

12.10.2012 09:20


Թուրքիան կարևորում է ռազմաարդյունաբերական տեխնոպարկերի ստեղծումը

Թուրքիան կարևորում է ռազմաարդյունաբերական տեխնոպարկերի ստեղծումը

Թուրքիան մտադիր է մոտակա 8-10 տարիների ընթացքում Ստամբուլի արևելյան հատվածում ավարտել ամենամեծ ռազմական հետազոտական տեխնոպարկի շինարարությունը: Ստամբուլի տեխնոպարկը կդառնա Սիլիկոնյան հովտի անալոգային տարբերակը ռազմական արդյունաբերության ոլորտում: Այն հիմնականում մասնագիտացվելու է ռազմական և քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաև տիեզերական, ցամաքային և ծովային համակարգերի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Տեխնոպարկի գործունեությունից թուրքական պետբյուջեն կավելանա  տարեկան մոտ 10 միլիարդ դոլարով: Տեխնոպարկում կաշխատի ավելի քան 30.000 մարդ:  

Ներկա դրությամբ Թուրքիայում գործում են 37 տեխնոպարկեր, որոնցում տեղակայված են 1200 ընկերություններ:

 

«Մենք բազմիցս շեշտադրել ենք նմանատիպ ռազմաարդյունաբերական տեխնոպարկի անհրաժեշտությունը Հայաստանում և կարծում ենք` դրա ստեղծմանը պետք է ձեռնամուխ լինել օր առաջ` ցանկալի է Երևանը շրջապատող արբանյակային նախկին տեխնոլոգիական քաղաքներից մեկում», - նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Տեղեկացնենք, որ ներկայումս Գյումրիում ընթանում է տեխնոպարկի շինարարությունը, բացի այդ միությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը Վանաձորում ևս ստեղծել տեխնոպարկ:

 Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն

Այս խորագրի վերջին նյութերը