Լրահոս

11.10.2012 18:58


Բնապահպանության նախարարը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ում ուսումնասիրություններ կատարելու նպատակով

Բնապահպանության նախարարը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ում ուսումնասիրություններ կատարելու նպատակով

Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա իրականացվող ՓՀԷԿ-ի շինարարության աշխատանքներին դեմ արտահայտվող կողմերի ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին բնապահպանության նախարարության առաջ՝ պահանջելով դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարությունը:

Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների առաջ քաշած մտահոգությունները լսելու և դրանց պարզաբանումներ տալու համար ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է բնապահպանական ակտիվիստներից և գյուղացիներից, որոնց կազմում էին Գետահովիտ համայնքի բնակիչները «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցապատողները, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների ներկայցուցիչները, հասարակական ակտիվիստները:

Արամ Հարությունյանը լսել է կառուցապտող կողմի, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գևորգյանի և Գետահովիտ համայնքի ներկայացուցիչների փաստարկները խնդրի շուրջ: Ծավալված քննարկումների արդյունքում աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ամփոփելով նշել է. «Կարծում եմ, որ անհրաժեշտ է դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարակական աշխատանքները»: Նախարարը հանձնարարել է նախարարության աշխատակազմի ղեկավարին եռօրյա ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավելով Բնապահպանական պետական տեսչության, Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև բնապահպանական հասարակական կազամերպության, ազդակիր համայնքների բնակիչներին, ովքեր խմբի ստեղծումից հետո,  տասնօրյա ժամկետում պետք է ներկայացնեն խնդրի բազմակողմանի ուսումնասիրության արդյունքները: Բնապահպանության նախարարը հայտնել է, որ նախարարությունը վճռական է հարցի արդարացի լուծման հարցում:  

Այս խորագրի վերջին նյութերը