Այսօր մի շարք բնապահպանական նախաձեռնությունների կողմից տարածվել է հայտարարություն Գետահովիտ համայնքում գործող ՀԷԿ-երի մասին: Մասնավորապես, «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի վերաբերյալ առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որ «Չնայած առաջին ՀԷԿ-ն արդեն գործում է ավելի քան 5 տարի, մինչ այժմ ՀԷԿ-ը չունի ձկնուղի»: Հարկ ենք համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ.
«Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ը որևէ առնչություն չունի «Քարեվարդ» ՍՊԸ-ի հետ:
«Մեգաէներջի» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի հետ:
«Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ը գործում է ոչ թե 5 տարի, ինչպես նշված է հայտարարության մեջ, այլ 3 տարի՝ 2009թ. սեպտեմբերից:
«Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ն իր գործարկման սկզբից ապահովված է եղել ձկնուղով, որը, սակայն, շարքից դուրս է եկել գետի վերջին վարարման պատճառով:
ՀԷԿ-ի անձնակազմը արդեն իսկ սկսել էր ձկնուղու վերականգնման աշխատանքները, սակայն, որոշ բնապահպանների կողմից ՀԷԿ-ի արգելապատնեշները /шлюзы/ անհեռատեսորեն բարձրացնելու հետևանքով վարարած ջուրը վնասել է կիսաշեն ձկնուղին:
Ամեն դեպքում մենք պարտավորվում ենք հնգօրյա ժամկետում ամբողջությամբ վերանորոգել և վերագործարկել խնդրո առարկա ձկնուղին:
«Քարեվարդ» ՍՊԸ-ի պարզաբանումը
Այսօր մի շարք բնապահպանական նախաձեռնությունների կողմից տարածվել է հայտարարություն Գետահովիտ համայնքում գործող ՀԷԿ-երի մասին: Մասնավորապես, «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի վերաբերյալ առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որ «Չնայած առաջին ՀԷԿ-ն արդեն գործում է ավելի քան 5 տարի, մինչ այժմ ՀԷԿ-ը չունի ձկնուղի»: Հարկ ենք համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ.
Տաթևիկ Ավետիսյան
«Քարեվարդ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրեն