«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի հանդիպումների բովանդակության մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ծառուկյանն ու Օսկանյանը մշտապես կապի մեջ են և փայլուն հարաբերություններ ունեն: Գագիկ Ծառուկյանն ամենօրյա ռեժիմով տեղյակ է պարոն Օսկանյանի գործի հետ կապված բոլոր զարգացումներին և ուշի ուշով հետևում է դրանց ու իր անմիջական հսկողության տակ է պահում: Նրանց հանդիպման փաստերը բազմաթիվ են, սակայն հանդիպումների բովանդակության մասին հրապարակումները մտավարժանքների շարքից են»,–ընդգծել է Տոնոյանը։
Ծառուկյանի և Օսկանյանի հանդիպումները բազմաթիվ են