Լրահոս

11.10.2012 14:15


Հովսեփ Խուրշուդյանը Քոքոբելյանի հայտարարութունը չի մեկնաբանում

Հովսեփ Խուրշուդյանը Քոքոբելյանի հայտարարութունը չի մեկնաբանում

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանը վայր չի դնի իր պատգամավորական մանդատը։ Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե իր և «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահի միջև եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեն միասին՝ ճանապարհ բացելով երիտասարդների համար՝ Քոքոբելյանը վստահեցրել է, որ դա թյուրըմբռնման արդյունք է։

Մինչ այս «Ժառանգության» ներկայացուցիչները, ի տարբերություն «Ազատ դեմոկրատների», պնդում էին, որ երկու կուսակցությունների առաջնորդների մինչև նման պայմանավորվածություն եղե՛լ է։

Մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն առաջարկել էր սպասել Քոքոբելյանի վերադարձին, ով այդ օրերին Հայաստանում չէր։

–Ճիշտ կլինի սպասենք՝ պարոն Քոքոբելյանը կվերադառնա, և թող նա պատասխանի։ Իսկ այն, ինչ ասել են «Ազատ դեմոկրատներ»–ի ներկայացուցիչները, միգուցե ուղղակի ինչ–որ բաներից տեղյակ չեն կամ էլ չեն հիշում,–«7օր»–ին ասել էր Հ. Խուրշուդյանը։

Իսկ այսօր արդեն նա հրաժարվել է մեկնաբանել Քոքոբելյանի վերոնշյալ հայտարարությունը։ Հ. Խուրշուդյանը «7օր»–ին ասել է միայն, որ Քոքոբելյանն ու Հովհաննիսյանը երեկ հանդիպել են, և հոկտեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության ու խմբակցության  համատեղ ընդլայնված խորհրդակցությունն է տեղի ունենալու, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաև երեկվա հանդիպման արդյունքները։

–Մինչև այդ, առայժմ այլ բան չեմ կարող ասել,–նշել է «Ժառանգության» մամուլի խոսնակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը