Լրահոս

11.10.2012 13:40


Ավտոբուսի նախկին վարորդը նշանակվել է Վենեսուելայի փոխնախագահ

Ավտոբուսի նախկին վարորդը նշանակվել է Վենեսուելայի փոխնախագահ

Վենեսուելայի նախագահական ընտրություններում երրորդ անգամ հաղթանակ տարած Ուգո Չավեսը նախկին ավտոբուսի վարորդ Նիկոլաս Մադուրոյին նշանակել է երկրի փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին գրում է «Գվարդիան»-ը։

 49-ամյա Մադուրոն նոր պաշտոնում փոխարինում է Էլիաս Հաուային, ով ավելի ուշ կմրցի Միրանդայի նահանգապետի ընտրություններում։

–Այո՛, նա ավտոբուսի վարորդ է եղել, և հիշում եմ, թե բուրժուազիան ինչպես էր նրան ծաղրում։ Ինչ վերաբերում է փոխնախագահի պաշտոնին, ապա դա ամենևին էլ նախանձելի պաշտոն չէ, քանի որ ինձ հետ լեզու գտնելը շատ դժվար է,–ասել է Չավեսը։

Նշենք, որ Նիկոլաս Մադուրոն մինչ փոխնախագահ դառնալը 2006թ. նշանակվել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար։

Այս խորագրի վերջին նյութերը