Վարդան Մինասյան. «Իտալիայի այս հավաքականը ստեղծագործ ֆուտբոլ է ցուցադրում»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է, որ մեր հավաքականի ավագն այսուհետ լինելու է դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ 39–ամյա նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու մասին։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ մրցափուլի Հայաստան–Իտալիա հանդիպմանը, Վ. Մինասյանը նշել է, որ Իտալիայի հավաքականին հաղթելը դժվար է լինելու.
–Լավ խաղալը քիչ է։ Պետք է նաև հաջողություն ունենալ,–ասել է նա,–Իտալիայի այս հավաքականը տարբերվում է նախորդներից նրանով, որ ստեղծագործ ֆուտբոլ է ցուցադրում: Չեզարե Պրանդելին իտալական ֆուտբոլի պատմության մեջ տակտիկապես ամենագրագետ մարզիչն է։

7or.am