Քոքոբելյանը մեկնաբանել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանը վայր չի դնի իր պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին և մեկնաբանել օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե իր և «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահի միջև եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեին միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար։ Քոքոբելյանը վստահեցրել է, որ դա թյուրըմբռնման արդյունք է։
Նա հավաստիացրել է նաև, որ իրենց և «Ժառանգություն» կուսակցության համագործակցությունը շարունակվելու է, և առաջիկա նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու դեպքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կսատարի նրան։