Լրահոս

11.10.2012 12:18


Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումներ Լոս Անջելեսում

Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումներ Լոս Անջելեսում

Հոկտեմբերի 6-ին Լոս Անջելեսի Հանրային գրադարանում կազմակերպվեց մշակութային երեկո` նվիրված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին և Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, ԼԱ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի Հանրային գրադարանի համատեղ ջանքերով:

ԼԱ գրադարանի «Մարկ Թեյփր» սրահում ելույթ ունեցավ Երևանի պետական մնջախաղի թատրոնը` գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ: Ներկայացվեց «Գիրք Ծաղկանց» բեմադրությունը:

Երեկոն վարեցին հոլիվուդյան հայտնի դերասան Քեն Դավիդյանը և «Արփա» միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալեքս Քալագնամոսը: 

Այս խորագրի վերջին նյութերը