Լրահոս

11.10.2012 11:58


Իվանիշվիլին իր քաղաքացիությունը կվերականգնի

Իվանիշվիլին իր քաղաքացիությունը կվերականգնի

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է վերականգնել իր քաղաքացիությունը։ Այս մասին նրա հայցը Վրաստանի Գերագույն դատարանն արդեն ընդունել է։ Իվանիշվիլու փաստաբան Շալվա Տադումաձեն ասել է, որ Գերագույն դատարանը նախկինում մերժում էր իրենց հայցը։

Իվանիշվիլին 2011թ. քաղաքացիությունից զրկվել էր Միխայիլ Սահակաշվիլու հրամանով, որն այժմ նա պահանջում է անվավեր ճանաչել։ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու պատճառով քաղաքացիությունից զրկվել էր նաև Իվանիշվիլու կինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը