Լրահոս

11.10.2012 11:18


Ֆրանսիայի առաջին տիկինը դատի կտա իր անձնական կյանքը լուսաբանողներին

Ֆրանսիայի առաջին տիկինը դատի կտա իր անձնական կյանքը լուսաբանողներին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը` Վալերի Տրիերվեյլերը, դատի է տալու իր կյանքը նկարագրող գրքի հեղինակներին` նրանց մեղադրելով կեղծիքի և իր անձնական կյանք ներխուժելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս-Պրեսը»:

 Առաջին տիկնոջ իրավաբանն ասել է, որ Տրիելվեյլերը նման որոշում է ընդունել այն պատճառով, որ հեղինակների կողմից օգտագործված արտահայտությունները՝ հիմնված ասեկոսեների վրա, սևացնում են մարդուն ու նրա մերձավորներին:

Ըստ երևույթին՝ այս ամենը կապ չունի կամ միայն անուղղակիորեն է կապված այն հոդվածների հետ, որոնք հաղորդում են, որ Տրիերվեյլերը դավաճանել է Օլանդին Ֆրանսիայում հայտնի հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հետ։

Այնուամենայնիվ նշենք, որ սա Տրիելվեյլերի անձնական կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանելու առաջին փորձը չէ: Հոկտեմբերի սկզբին փարիզյան դատարանը վճռել էր, որ տեղական ամսագրերից մեկը Ֆրանսիայի առաջին տիկնոջը կվճարի 2 հազ. եվրո՝ նախագահական զույգի լողազգեստներով լուսանկարները հրապարակելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը