Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անորոշ ժամանակով հետաձգել է իր այցը Թուրքիա: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Նրա խոսքերով՝ այցը հետաձգվել է, սակայն չեղյալ չի հայտարարվել:
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում ստիպողաբար իջեցվել է Մոսկվայից Դամասկոս չվերթ իրականացնող «Airbus A-320» ուղևորատար ինքնաթիռը: Անկարայում ստուգում անցնելուց և 10 ժամ սպասելուց հետո այն ազատ է արձակվել, սակայն Թուրքիայի իշխանություններն առգրավել են օդանավի բեռի մի մասը, որը, ըստ իրենց, կարող է օգտագործվել ռազմական նպատակների համար:
Հետաձգվել է Պուտինի այցը Թուրքիա