Լրահոս

11.10.2012 00:17


Գագիկ Ծառուկյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ հետևողական է լինելու

Գագիկ Ծառուկյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ հետևողական է լինելու

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանի գործն  ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են նրա դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը:

–Կուսակցության քաղաքական խորհրդի նիստում ես անձամբ եմ հանձնարարել խմբակցության պատգամավորներին հանդես գալ խիստ և սկզբունքային հայտարարություններով, ելույթներով,–ասել Ծառուկյանը և շեշտել է, որ հետևողական է լինելու, որպեսզի  գործն անաչառ քննություն ունենա և կայացվի օբյեկտիվ որոշում:

Հեֆերն ու Ծառուկյանը անդրադարձել են նաև Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող հարցերի:

Արդեն տեղեկացրել ենք, որ անդրադառնալով Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին` Հեֆերնն ընդգծել է, որ խիստ մտահոգված է կատարվածով և ամենայն ուշադրությամբ հետևում է բոլոր զարգացումներին: Դեսպանի խոսքով՝ սա լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց գործառույթները և կապահովեն  օրենքի գերակայությունը այս  հարցի լուծման գործում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը