Ֆրանսիայի նախագահի կինն ամուսնուն դավաճանել է Պատրիկ Դևեջյանի հետ
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը, երկրի նախագահ Ֆրանուա Օլանդի կինը լինելով հանդերձ, նրան դավաճանել է ամունացած հայազգի նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի հետ։ Այս մասին գրում է բրիտանական «Sun» պարբերականը:
Ի դեպ, Վալերի Տրիերվեյլերը երբեք չի վայելել ֆրանսիական մամուլի սերը, և դա պատահական չէ. նա իր ապագա (թվով երրորդ) ամուսնու՝ Ֆրանսուա Օլանդի սիրուհին դարձել է դեռևս այն ժամանակ, երբ 58-ամյա Օլանդը ապրում էր Սեգոլեն Ռուայալի հետ, ով նրա 4 երեխաների մայրն է և Սոցիալիտական կուսակցության ամենաազդեցիկ դեմքերից մեկը:
Հիմա հայտնի է դարձել, որ Վալերի Տրիերվեյլերը ամուսնացած Օլանդի հետ ուեցած մեքենայությունների ժամանակ ինքն էլ ոչ միայն ամուսնացած է եղել, այլև գաղտնի սեռական հարաբերություններ է ունեցել Պատրիկ Դևեջյանի հետ, ով հիմա 68 տարեկան է: Թերթի հաղորդմամբ՝ Տրիերվեյլերը Դևեջյանին բազմիցս խնդրել է հեռանալ իրլ 30-ամյա կնոջից, և երբ Դևեջյանը կտրականապես մերժել է այդ առաջարկը, նա իր ջանքերն ուղղել է երկրի ներկա նախագահի ուղղությամբ:
Սակայն «սիրային» թնջուկն այսքանով չի սահմանափակվում։ Պարզվում է, որ երկու տղամարդու հետ քնող Տրիերվեյլերը նաև ամուսնացած է եղել «Պարի Մատչ» ամսագրի լրագրող Դենիս Տրիերվեյլերի հետ, որից ունի երեք որդի: Այսպիսով՝ նա միաժամանակ ակտիվ կապի մեջ է եղել երեք տղամարդու հետ:
Նշենք, որ Պատրիկ Դևեջյանը Օլանդի հակառակորդի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մոտ ընկերն է, ով այս տարվա մայիսին նախագահական ընտրություններում Օլանդից պարտություն կրեց: