Լրահոս

11.10.2012 09:31


Մոսկվա–Դամասկոս չվերթ իրականացնող օդանավը ստիպողաբար վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում

Մոսկվա–Դամասկոս չվերթ իրականացնող օդանավը ստիպողաբար վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում

Թուրքիայի օդուժի «F-16» ինքնաթիռները Մոսկվա–Դամասկոս ուղևորատար չվերթն իրականացնող օդանավին ստիպել են վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն:

Ռուսաստանից եկող ինքնաթիռը ստիպողաբար իջեցվել էր, քանի որ թուրքերը կասկածել են, որ օդանավում կարող է զենք լինել։ Այդպիսին է թուրքական պաշտոնական հիմնավորումը։

«Аirbus А-320» օդանավը մեկնել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից, նրանում 35 ուղևոր է եղել: Օդանավի բեռնային հատվածում ստուգումներ են իրականացվում:

Այս խորագրի վերջին նյութերը