Լրահոս

10.10.2012 17:21


Մեկնարկում է «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» արյունատվության ակցիան

Մեկնարկում է «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» արյունատվության ակցիան

Հոկտեմբերի 11–ին Արյունաբանական կենտրոնում մեկնարկում է «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» արյունատվության ակցիան: Ակցիան կազմակերպել են «The Laboratory», «Be Informed» ՀԿ և Արյունաբանական կենտրոնը:

Այն նվիրված է լինելու Արյունաբանական կենտրոնում բուժվող հիվանդներին և արյունատվության ընթացքում հավաքագրված արյունը ԱՆՎՃԱՐ տրամադրվելու է այդ իսկ հիվանդներին:

Արյան տարբեր հիվանդություններով տառապող շուրջ 2500 հիվանդների, այդ թվում մոտ 500 երեխաների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատները ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այս հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Այս դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասերը:

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2010թ. կատարվել է մոտ 13 000 արյունատվություն: Սակայն մենք ունենք հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր:

Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ` պետք է նշել, որ անհատույց դոնորությունը ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզվի, լուսաբանվի մեր հասարակության մեջ և խրախուսվի վերջինիս կողմից:

Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր կողմից հանձնած արյան շնորհիվ հնարավորություն կստեղծվի փրկել մարդկանց կյանքերը: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր անհատույց:

«THE LABORATORY», «BE INFORMED» ՀԿ,

ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Այս խորագրի վերջին նյութերը