Լրահոս

10.10.2012 17:02


«Իրավապահ համակարգը սկսել է առանձնակի ջանասիրությամբ «պաշտպանել» Սիվիլիթասի և նրա աշխատակիցների շահերը»

«Իրավապահ համակարգը սկսել է առանձնակի ջանասիրությամբ «պաշտպանել» Սիվիլիթասի և նրա աշխատակիցների շահերը»

Հայրենի իրավապահ համակարգը սկսել է առանձնակի ջանասիրությամբ «պաշտպանել» «Սիվիլիթասի» և նրա աշխատակիցների շահերը: Վերջին օրերին անհայտ անձինք մեծ հետաքրքրությամբ և «սրտացավությամբ» հետևում են «Սիվիլիթասի» աշխատակիցներին, թե ինչպես են նրանք ստորագրահավաք կազմակերպում փողոցներում՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների: Այդ անհայտ անձինք չեն խորշում անգամ հիմնադրամի աշխատակիցներին ուղեկցել մինչև տուն։

Մենք անընդունելի ենք համարում նման գործելաոճը: Այն որևէ կերպ չի տեղավորվում կառավարական որևէ օղակի պատասխանատվության շրջանակներում։ Եթե հարկային ճնշումներն ու որոշ լրատվամիջոցների անհիմն հրապարակումները ի վիճակի չեղան թուլացնել «Սիվիլիթասի» աշխատակիցների վճռականությունը, այս միջոցներն էլ են ապարդյուն լինելու։
 
Մեր գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առավելագույնս թափանցիկ և հրապարակային է, և ավելի լավ կլինի՝ իրավապահ և անվտանգության մարմինները զբաղվեն նաև պետության իրական անվտանգությանն առնչվող խնդիրներով։

«Սիվիլիթաս» հիմնադրամ

Այս խորագրի վերջին նյութերը