ԱՄՆ դեսպանը անհանգստացած է Վարդան Օսկանյանի գործով (տեսանյութ)
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր այցելել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» կոնյակի գործարան և առանձնազրույց ունեցել նրա հետ: Որոշ ժամանակ անց ամերիկյան կողմը տարածել է դեսպանի կոշտ հայտարարությունը, որտեղ ներկայացվում է Միացյալ Նահանգների տեսակետը Օսկանյանի գործի առնչությամբ:
«Երեկ պ-ն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:
Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում:
Ավելին` անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»: