Լրահոս

10.10.2012 14:42


Հայաստանում սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է շուրջ 45 000

Հայաստանում սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է շուրջ 45 000

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է

Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է շուրջ 45 000:

2010թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որով մի շարք պարտավորություններ է ստանձնել՝ ուղղված նաև սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը և պաշտպանությանը:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները դեռևս մնում են չպաշտպանված: Սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են մեկուսացված մնալ համայնքից, հասարակական կյանքից, զրկված են անկախ կյանք վարելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու, իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորություններից:

Սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դեռևս առկա է խարանը, կարծրատիպերը, խտրականությունը, որոնք իրենց հերթին հանգեցնում են նրանց խոցելիությանը, հասարակությունից մեկուսացմանը և իրավունքների խախտման ռիսկերի առաջացման:

Համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ «...հաշմանդամությունը էվոլյուցիոն երևույթ է, և որ այն արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և վերաբերմունքի ու շրջապատի սահմանափակումների միջև, …» (նախաբան «ե» կետ):

Չնայած կոնվենցիայի վավերացմանը, գտնում ենք, որ անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններն անհրաժետ քայլեր և հետևողականություն չեն դրսևորել սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության՝ հատկապես խտրականության  դրսևորման նվազեցման և բացառման ուղղությամբ: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը