Լրահոս

10.10.2012 12:45


Կ. Մանոյան. «Պետք է հստակ գնահատական տալ Վրաստանում տեղի ունեցածին»

Կ. Մանոյան. «Պետք է հստակ գնահատական տալ Վրաստանում տեղի ունեցածին»

Պետք է հստակ գնահատական տալ Վրաստանում տեղի ունեցածին,–մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ ընդգծելով, որ մեզ և հատկապես ջավախահայերի համար կարևոր  է, որ նոր իշխանությունները նախընտրական շրջանում, իրենց բավականին զուսպ ելույթներով հանդերձ, դրական հույս են ներշնչել: Նա հույս ունի, որ Վրաստանի նոր իշխանությունները կկարողանան ինչ-որ չափով լուծել Ջավախքի խնդիրները:

–Հատկանշական է, որ Վրաստանի անկախացումից ի վեր իշխանափոխությունը տեղի ունեցավ խաղաղ, սովորական ընթացակարգով,-ասել է Մանոյանը:

Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական կյանքին, ապա նրա խոսքերով՝  մասնավորապես Վարդան Օսկանյանին որպես մեղադրայլ ներգրավելը մեր երկրի միջազգային հեղինակության վրա բացասաբար կանդրադառնա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը