Լրահոս

10.10.2012 13:59


Կ. Մանոյան. «Հայաստանը պետք է հետ վերցնի արձանագրություններից իր ստորագրությունը»

Կ. Մանոյան. «Հայաստանը պետք է հետ վերցնի արձանագրություններից իր ստորագրությունը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները իրավական տեսանկյունից դեռ կան, և դրանց ստորագրումից երեք տարի անց էլ կարելի է պնդել՝ Հայաստանի շահերից չեն բխում.

–Անհրաժեշտ է, որ այդ արձանագրություններն իրավականորեն գոյություն չունենան, և անհրաժեշտ է, որ Հայաստանը հետ վերցնի ստորագրությունը։ Արձանագրությունների առկայությունը ոչ միայն վնաս է տալիս Հայաստանին, այլ նաև օգուտ բերում Թուրքիային: Ներկա վիճակում միայն Թուրքիան է դրանից շահում՝ Արցախի հարցում միջամտելու երկարամյա քաղաքական նպատակ ունենալով։ Թուրքիան արդեն մեղադրում է Հայաստանին, թե Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը տարածաշրջանում լարվածություն առաջ կբերի: Նա նույնիսկ սպառնում է օդանավակայանի բացման դեպքում միջամտել,–նշել է Մանոյանը,–Հայաստանի իշխանություններն ասում են, որ Հայաստանը որպես լավ գործընկեր ընկալվեց միջազգային հանրությունում, և այդպիսին մնալու համար մինչև նախագահական ընտրություններ հետ չեն կանչվի ստորագրությունները: Սակայն ես կարծում եմ` Հայաստանը հիմնավոր պատճառներ ունի ստորագրությունները հետ կանչելու համար, և դա տարածաշրջանում կայունությանը չի սպառնա։

Կ. Մանոյանի խոսքերով, սակայն, Հայաստանի իշխանությունները այս կամ այն պետության առաջ լավ երևալու քաղաքականությամբ են առաջնորդվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը