Լրահոս

10.10.2012 13:45


Ռազմական փորձագետ. «Հայկական կողմի պատասխանը կլինի դիպուկ և խիստ ցավոտ»

Ռազմական փորձագետ. «Հայկական կողմի պատասխանը կլինի դիպուկ և խիստ ցավոտ»

Այսօրվա ասուլիսին ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասել է, որ  Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ կանխատեսելի էր։ «Դա հերթական անգամ ցույց տվեց ռազմաքաղաքական տանդեմի առկայությունը»,–ասել է բանախոսը։  Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հնարավոր պատժամիջոցների, մասնավորապես` Հայաստանի համար օդային տարածքը փակելու մասին հայտարարությանը, փորձագետը նշել է. «Հայաստանի տարածքում ևս միջանցքներ կան, և մենք մեր գործիքներն ունենք, որոնց օգտագործումը կարող է սպառնալ շատ կողմերի շահերին: Ուստի չեմ կարծում, որ խոսքից գործի անցնեն»։

Մեկնաբանելով քաղաքացիական ինքնաթիռները կործանելու մասին Ադրբեջանի սպառնալիքները` Ջամալյանն ասել է, որ եթե նրանք «վստահ լինեն իրենց անպատժելիությանը, ամենայն հավանականությամբ կանեն դա»: «Բայց մենք կարղ ենք համարժեք պատասխան տալ: Այդ պատճառով նման սպառնալիքներն ավելի շուտ հոգեբանական բնույթի են։ Պատասխանը կլինի դիպուկ և խիստ ցավոտ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը