Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր վեհաժողովոըմ և Անվտանգության խորհրդում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի նամակներին, որը վերաբերում է 2012թ. հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններին:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, փաստաթղթում նշվում է, որ «ազատ և թափանցիկ կամարտահայտման հիման վրա պետական կառույցների ձևավորումը դարձել է Հանրապետության քաղաքական մշակույթի անքակտելի մասը»:
Պատասխանում ընդգծվում է նաև, որ 2012թ. հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունները ևս մեկ քայլ են երկրում ժողովրդավարական ավանդույթների և համընդհանուր արժեքների ամրապնդման ճանապարհին, ինչը հաստատվում է միջազգային դիտորդների, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, լրագրողների և հասարակական գործիչների կողմից տրված բարձր գնահատականներով:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիահույս է, որ միջազգային հանրությունը պատշաճ կերպով կարձագանքի երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին, ինչը հերթական իրական ազդանշան կդառնա մոլորակի տարբեր տարածաշրջանների այն երկրների համար, որոնք ընտրել են ժողովրդավարության ուղին:
Ադրբեջանի կողմից հնչող ցանկացած պնդումներ այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական զարգացումն արգելակում է խաղաղ գործընթացը, անտրամաբանական են և հետամուտ են միայն մեկ նպատակի` շեղել միջազգային հանրության ուշադրությունը այն իրական խոչընդոտներից, որոնք առկա են բանակցային գործընթացի շրջանակներում»,–մասնավորապես ասված է ԼՂՀ ԱԳՆ նամակում:
Համաձայն ԼՂՀ ԱԳՆ պատասխանի` ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններից Ադրբեջանի հրաժարումն է խափանում տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը:
ՄԱԿ–ում տարածվել ԼՂՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանին