Լրահոս

10.10.2012 11:44


Մոսկվայում ավտովթարի հետևանքով մահացել է հայտնի հաղորդավարուհի Մարիա Գոլուբը

Մոսկվայում ավտովթարի հետևանքով մահացել է հայտնի հաղորդավարուհի Մարիա Գոլուբը

«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում ավտովթարի հետևանքով զոհվել է դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Մարինա Գոլուբը։

«Ավտովթարը տեղի է ունեցել կեսգիշերն անց։ «Կադիլակ» մեքենան անցել է լուսացույցի կարմիր լույսի տակով ու բախվել «Հունդայ»-ին, որում էլ գտնվել է Գոլուբը։ Այնուհետ դրանց բախվել են «Կիա» և «Լադա» ավտոմեքենաները»,–գործակալությանը հայտնել են իրավապահ մարմինները։

 Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ «Հունդայ»-ի վարորդն ու ուղևորուհին տեղում մահացել են։ Իսկ «Կադիլակ»-ի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել։

Մարինա Գոլուբը թատրոնի և կինոյի դերասանուհի էր, հեռուստահաղորդավարուհի, ՌԴ վաստակավոր արտիստ։ Դերասանուհին նաև մի քանի հեռուստահաղորդումներ էր վարում «Ռոսիա 1» հեռուստաալիքով։  Նա 54 տարեկան էր։

Այս խորագրի վերջին նյութերը