Հոկտեմբերի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ստացվել, որ Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթի մի ուղևոր իրեն օդանավակայան տեղափոխած անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում է թողել 2 ուղեբեռ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ուղևորին «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1991թ. ծնված Սիփան Ն.-ն: Պարզվել է, որ վարորդը օդանավակայանում օգտվելով ուղևորի անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել է 2 ճամպրուկ և յուրացրել պարունակությունը՝ նոր և օգտագործված հագուստներ, հուշանվերներ: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Ճամպրուկներ հափշտակած վարորդը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ստացվել, որ Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթի մի ուղևոր իրեն օդանավակայան տեղափոխած անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում է թողել 2 ուղեբեռ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ուղևորին «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1991թ. ծնված Սիփան Ն.-ն:
Պարզվել է, որ վարորդը օդանավակայանում օգտվելով ուղևորի անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել է 2 ճամպրուկ և յուրացրել պարունակությունը՝ նոր և օգտագործված հագուստներ, հուշանվերներ:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: