Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկյանան: Որպես պատճառ՝ Նեթանյահուն նշել է իշխող կոալիցիայում տարաձայնությունները, որոնք վերաբերում են բյուջետային ծախսերի կրճատմանը: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։
Ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունվարին կամ փետրվարին։ Քնեսեթի հերթական ընտրությունները նախատեսված էին 2013թ. հոկտեմբերին: Ըստ փորձագետների` Նաթանյահուն խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը փոխել է, որպեսզի ընդդիմությանը հնարավորություն չտա քաղաքական միավորներ հավաքել: Տվյալ պահին հասարակական կարծիքի հարցումները հաղթանակը տալիս են վարչապետի գլխավորած «Լիկուդ» կուսակցությանը։
Հիշեցնենք, որ ամռանը Նաթանյահուն զրկվել էր քաղաքական գլխավոր դաշնակիցներից մեկից. իշխող կոալիցիայից դուրս էր եկել կենտրոնական «Քադիմա» կուսակցությունը: Այժմ վարչապետի կուսակցությունը խորհրդարանական մեծամասնություն է կազմում` Քնեսեթի 120 տեղից զբաղեցնում է 66-ը:
Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն