Լրահոս

10.10.2012 10:39


Կառավարությունը, հնարավոր է, ավտոկայանատեղերի կարգավորման հարցում փոփոխություններ կատարի

Կառավարությունը, հնարավոր է, ավտոկայանատեղերի կարգավորման հարցում փոփոխություններ կատարի

Կառավարությունը նախատեսում է այսօրվա նիստում հատուկ որոշմամբ կարգավորել ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում համայնքի ավագանու կողմից սահմանված վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ու գործունեության հետ կապված իրավահարաբերությունները:

Ըստ այդմ՝ ավտոկայանատեղում ավտոմեքենաների կայանումը կազմակերպվում է առանց պահպանման ծառայություն մատուցելու, իսկ ավտոկայանատեղի կազմակերպիչը համայնքի ղեկավարը, կամ համայնքային ենթակայության կազմակերպությունը, կամ իրավաբանական/ֆիզիկական անձն է, որը համայնքի ավագանու որոշման հիման վրա համայնքի ղեկավարի հետ կնքած պայմանագրի համաձայն կազմակերպում է ավտոկայանատեղի գործունեությունը և իրականացնում է ավտոկայանատեղի համար տուրքի գանձում:

Այս խորագրի վերջին նյութերը