Չավես. «Ինչպե՞ս չաջակցենք Բաշար Ասադի կառավարությանը, եթե դա Սիրիայի օրինական կառավարությունն է»
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ երկիրը շարունակում է աջակցել Սիրիայի իշխող վարչակարգին:
–Ինչպե՞ս չաջակցենք Բաշար Ասադի կառավարությանը, եթե դա Սիրիայի օրինական կառավարությունն է։ Մենք պետք է հարգենք այլ ժողովուրդների ինքնիշխանությունը, Սիրիան ինքնուրույն պետություն է, այնպես, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները,-Չավեսի խոսքերն է մեջբերում «Universal» հրատարակությունը:
Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը հոկտեմբերի 7-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում։ Նախնական տվյալներով` նրա օգտին էր քվեարկել ընտրողների 54 տոկոսը, մինչդեռ ընդդիմադիր մրցակից Էնրիկե Կապրիելեսին աջակցել էր ընտրողների 45 տոկոսը: