Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունվարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (8-րդ հիվանդանոցի դիմաց) այսօր` հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, կկայանա Ռազմական ոստիկանության նախկին աշխատող Դավիթ Ալիխանյանի դատավարությունը: Վերջինս 20–օրյա պարեկային ծառայող է եղել, երբ մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով (պարեկային ծառայությունը պաշտոն չի համարվում, ուստի չի կարող նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահում լինել): Ինչեւէ, Դ. Ալիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: Ինչպես փաստում են մեղադրյալի հարազատները, իրականում դատախազության եւ ռազմական ոստիկանության միջեւ ներքին լուրջ հակասություններ կան, որոնց արդյունքում էլ «պատահականորեն» թիրախում է հայտնվել նաեւ Դավիթ Ալիխանյանը, ում այժմ մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Այսօր լրանում է Դավիթ Ալիխանյանի կալանավորման երկու ամիսը եւ դատարանն այսօր կքննի վերջինիս գործը:
«Անմեղ մարդու ազատությունն է վտանգվում»
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (8-րդ հիվանդանոցի դիմաց) այսօր` հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, կկայանա Ռազմական ոստիկանության նախկին աշխատող Դավիթ Ալիխանյանի դատավարությունը: Վերջինս 20–օրյա պարեկային ծառայող է եղել, երբ մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով (պարեկային ծառայությունը պաշտոն չի համարվում, ուստի չի կարող նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահում լինել): Ինչեւէ, Դ. Ալիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: Ինչպես փաստում են մեղադրյալի հարազատները, իրականում դատախազության եւ ռազմական ոստիկանության միջեւ ներքին լուրջ հակասություններ կան, որոնց արդյունքում էլ «պատահականորեն» թիրախում է հայտնվել նաեւ Դավիթ Ալիխանյանը, ում այժմ մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Այսօր լրանում է Դավիթ Ալիխանյանի կալանավորման երկու ամիսը եւ դատարանն այսօր կքննի վերջինիս գործը: