Ինչպես գիտեք, հարուցված էր քրեական գործ, որում ես ներգրավված էի որպես մեղադրյալ: Հոկտեմբերի 9-ին ես միջնորդություն եմ ներկայացրել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` միջնորդելով կարճել գործի վարույթը և դադարեցնել իմ դեմ քրեական հետապնդումը: Դատարանը բավարարել է իմ միջնորդությունը` կարճելով գործի վարույթը և դադարեցնելով իմ դեմ քրեական հետապնդումը:
Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել պաշտպանիս` փաստաբան Հայկ Ալումյանին, ԼՂՀ և ՀՀ այն բոլոր կազմակերպություններին և անձանց, ովքեր հրապարակայնորեն, բարոյապես և ֆինանսապես սատարեցին ինձ, մասնավորապես` իմ պաշտպանության համար Արցախում ստեղծված հասարակական կոմիտեին, իմ պաշտպանությամբ հանդես եկած հայաստանյան լրագրողական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության, համալսարանական և քաղաքական շրջանակների իմ բոլոր գործընկերներին, նախկին ուսանողներիս, ընկերներիս և բոլոր այն անձանց, ովքեր անտարբեր չեն եղել գործի նկատմամբ:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում կնոջս` Դիանա Մովսիսյանին, ով մեծ քաջություն և կամք դրսևորեց այս ամբողջ ընթացքում: Ամուսնական կյանքը մենք սկսում ենք դատական գործընթացի մեջ ներգրավված, և միգուցե սա էլ խորհրդանշական երևույթ է:
Հայկ Խանումյանի գործով դատական վարույթը կարճվել է
Սիրելի՛ բարեկամներ,

Հայկ Խանումյան
«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ