Լրահոս

09.10.2012 17:44


Պակիստանում պայքար է սկսվել մարդասպան ամեոբայի դեմ

Պակիստանում պայքար է սկսվել մարդասպան ամեոբայի դեմ

Պակիստանի առողջապահության նախարարությունը պայքար է սկսել «Naegleria Fowleri» ամեոբայի դեմ, որը Կարաչիում 10 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն:

Բժիշկների տվյալներով՝ամեոբայի այդ տեսակը հանդիպում է ջրամբարներում և լողալիս քթի միջոցով հայտնվում մարդու ուղեղում:

Իշխանությունները հայտարարել են ջրի բուռն քլորացում սկսելու մասին, իսկ բնակիչներին խորհուրդ է տրվել օգտագործել միայն եռացրած ջուր:

Այս խորագրի վերջին նյութերը