Մշակութային ժառանգության խնդիրները քննարկվել են Մոսկվայում հրավիրված գիտաժողովում
Հոկտեմբերի 2-ից 4-ը Մոսկվայում կայացած «Մշակութային եւ բնական ժառանգության պահպանման ու օգտագործման հայրենական եւ միջազգային փորձը» խորագրով միջազգային գիտաժողովն իր շուրջն էր համախմբել տարբեր երկրների մշակույթի ոլորտի պատասխանատուների։ Գիտաժողովին մասնակցում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արվեստների վարչության պետ Արմենակ Սարգսյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանն ու գլխավոր ֆոնդապահ Լիանա Գեւորգյանը։ Հրավիրվածների թվում էին նաեւ Բելառուսի, Լատվիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի մշակույթի ոլորտների ներկայացուցիչները։ Գիտաժողովի անցկացումը համընկավ Մոսկվայի Դմիտրի Լիխաչովի անվան «Ռուսաստանի մշակութային և բնական ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի» հիմնադրման 20-ամյակին։ Բացման խոսքում մշակութային ժառանգության պահպանման ու դրանում հիշյալ ինստիտուտի ներդրած ավանդի մասին խոսեց ինստիտուտի տնօրեն Յուրի Վեդենինը՝ մասնավորապես շեշտելով, որ անգնահատելի է Դ. Լիխաչովի թողած գիտական և մշակութային ժառանգությունը։
«Մեծ գիտնականը նաեւ հայագիտության ոլորտում է ուսումնասիրություներ կատարել, ժամանակին հանդես է եկել Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի գեղարվեստական գործերի, հայագիտական ոլորտների վերաբերյալ վերլուծություններով, նաեւ՝ Ղարաբաղյան հարցին նվիրված արդարացի և հայանպաստ հրապարակախոսությամբ։ Մեծ գիտնականի անունը կրող գիտահետազոտական ինստիտուտի եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջեւ երկրորդ տարին է ակտիվ գործակցություն է ձեւավորվել»,- ողջույնի խոսքում նշեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։
Ամուր գործակցության վկան այս տարի արդեն Երեւանում եւ Ստեփանակերտում անցկացված միջազգային երկու՝ «Մշակութային քաղաքականություն եւ քաղաքականություն մշակույթի համար» /ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո/ եւ «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» գիտաժողովներին ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությունն էր։
Մոսկվայում հրավիրված գիտաժողովում հայկական պատվիրակության անդամ, ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը հանդես եկավ «Ռուսական ճարտարապետական հուշարձանները Հայաստանում 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին» զեկուցումով։ Նա մասնավորապես նշեց, որ ռուսական առաջին ուղղափառ եկեղեցին մեր երկրում կառուցվել է Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միավորվելուց հետո, եւ այսօր էլ ռուսական պատմամշակութային բավական տպավորիչ ժառանգություն ունենք։ Ա.Փիլիպոսյանը կարեւորեց նաեւ Ամրակից գյուղի եկեղեցին, որը նեոռուսական մոդեռն ճարտարապետության ուշագրավ դրսեւորումներից է։
Ռուսաստանի մշակութային ժառանգությունը և Ռուսաստանում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը համատեղ ուսումնասիրելու, պահպանելու, օգտագործելու և հանրահռչակելու ուղղությամբ արվել են գործնական քայլեր։ Այդ համատեքստում ՊՈԱԿ-ի ղեկավարությունը ռուս գործընկներներին հանձնեց շուրջ 30 անուն ռուսական հուշարձանների մասին տեղեկույթ, փաստաթղթեր, չափագրություններ, լուսանկարներ։ Հայկական տպագրության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանի՝ գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակելու համատեքստում ՊՈԱԿ-ի տնօրինությունը Դ.Լիխաչովի անվան գիտահետազոտական ինստիտուտին նվիրեց Հայաստանի հուշարձաններին վերաբերող 25 անուն ռուսերեն գրականություն, ինչպես նաեւ փայտափորագիր հայոց այբուբենով խաչքարատիպ հուշանվեր։
Գիտաժողովի ավարտին ՊՈԱԿ-ի տնօրինության եւ Սանկտ-Պետերբուրգի մշակութային եւ բնական ժառանգության ինստիտուտի, Եգորեւսկի թանգարանի, Բելառուսի, Լեհաստանի ներկայացուցիչների, ՌԴ Արխանգելսի մարզի հուշարձանագետների միջեւ գործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։