Լրահոս

09.10.2012 17:45


Թուրք ոստիկանապետի հայտարարությունը ապշեցրել է թե՛ իշխանականներին, թե՛ ընդդիմությանը

Թուրք ոստիկանապետի հայտարարությունը ապշեցրել է թե՛ իշխանականներին, թե՛ ընդդիմությանը

Թուրքիայի՝ քուրդ զինյալների հարձակումների կենտրոնում գտնվող Դիարբեքիր նահանգի նոր ոստիկանապետ Ռեջեբ Գյուվենին լրագրողների հետ ընթրիքի ժամանակ թույլ է տվել մի  արտահայտություն, որը քննադատության ալիք է բարձրացրել ողջ երկրում՝ թե՛ իշխանականների, թե՛ ընդդիմադիրների շրջանում։ 

 «Եթե սարում մահացած ահաբեկչի համար չեք արտասվում, մարդ չեք»,–ասել էր Գյուվենին՝ ահաբեկիչ ասելով նկատի ունենալով Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին։

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն արձագանքել է ոստիկանապետին՝ հայտարարելով, թե իրենք չեն արտասվելու սպանված ահաբեկչի համար՝ ոստիկանապետին կոչ անելով զբաղվել իր պարտականություններով։ Իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլուն, մեկնաբանելով ոստիկանապետի հայտարարությունը, ասել է, թե նման արտահայտությունը հասարակությանը պառակտող ազդեցություն ունի։

Մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին էլ  ոստիկանապետին հետևյալ կերպ է պատասխանել.

«Եթե ահաբեկչի համար չարտասվողը մարդ չէ, ուրեմն այս դահլիճում մարդ չկա։

Այս խորագրի վերջին նյութերը